Ֆիլիպիններն ու ԱՄՆ-ը զորավարժություններ են սկսել Չինաստանի ափերի մոտ
Ֆիլիպիններն ու Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զորավարժությունների մի մասը կանցկացվի այն հատվածում, որի համար վիճում են Ֆիլիպիններն ու Չինաստանը: Այս առումով Ֆիլիպինների զինված ուժերից հայտնել են, որ համատեղ միջոցառումն անցկացվում է ճիշտ ժամանակին, «որն օգուտ կբերի երկու կողմերին էլ»:
Չինաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին, Ֆիլիպինները սկսել է ամրապնդել իր ռազմական հզորությունը և ձգտում է Վաշինգտոնի հետ առավել սերտ համագործակցության:









