«Միսս Շվեյցարիա»-ն չի անցկացվի` ֆինանսական խնդիրների պատճառով

19:16 • 16.04.12

Այս տարի Շվեյցարիայում գեղեցկության մրցույթ չի անցկացվի, հայտնում է SwissInfo-ն: Նման որոշում է ընդունել մրցույթի կազմկոմիտեն` ֆինանսական խնդիրների պատճառով:

Մրցույթի տնօրեն Քրիստոֆեր Լոխերի խոսքով` իր կազմակերպությունը չունի բավարար գումար այն հեռարձակելու համար:

Լոխերն ընդգծել է, որ ներկայումս կազմկոմիտեն փորձում է որոշել` ինչ է լինելու մրցույթի հետագա ճակատագիրը: Հնարավոր է` 2013 թ.-ին մրցույթն անցկացվի առանց հեռարձակման:

Այս քայլը նշանակում է, որ գեղեցկուհու թագը նվազագույնը մեկ տարի կմնա նախորդ տարվա հաղթողի` 20-ամյա Ալինա Բուխշախերի մոտ: Սակայն արդյո՞ք նա կկարողանա ներկայացնել երկիրը «Միսս տիեզերք» մրցույթում, դեռ չի հաղորդվում:

2011թ.-ին ֆինանսական խնդիրների պատճառով չէր հեռարձակվել «Միսթր Շվեյցարիա» մրցույթը: