Թուրքիայում հերթական հակահայկական ներկայացումն է բեմադրվել

16:08 • 16.04.12

Թուրքիայի Օսմանիե քաղաքի իմամների թատրոնը հերթական հակահայկական ներկայացումն է բեմադրել: «Հայրենիքի պատվի պահապան մուսուլման թուրքեր» անվանումը կրող ներկայացմամբ թուրք իմամները փորձել են իրենց բողոքն արտահայտել հայոց ցեղասպանության պնդումների դեմ:

Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, ներկայացման հեղինակ և ռեժիսոր Օմեր Բահչեջին հայտարարել է, որ Ադանայի դեպքերը ցեղասպանություն որակելը անընդունելի է և իրենք չեն պատրաստվում անտարբեր մնալ:

Ներկայացման հիմնական մեսիջը եղել է այն, որ Անատոլիայում ազգերն ապրել են եղբայրների նման, սակայն «դրսի մութ ուժերը» խոչընդոտել են դրանց: