Հռոմի Պապն այսօր նշում է ծննդյան 85-ամյակը
Այսօր լրանում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Բենեդիկտոս 16-րդի ծննդյան 85-ամյակը, սակայն հոբելյանի կապակցությամբ ոչ մի հանդիսավոր արարողություն նախատեսված չէ:
Պապի անձնական մամուլի քարտուղար Գեորգ Գենսվայնը Gente ամսագրին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Պապը «մեծ տոնակատարություններ» չի ցանկացել:
«Դա կլինի ընտանեկան տոն»,- ասել է նա:
Իր եղբորը շնորհավորելու համար Հռոմ է այցելել հոգևորական Գեորգ Ռատցինգերը և կմնա մինչև ապրիլի 19-ը: Այդ օրը Բենեդիկտոս 16-րդը կտոնի իր գահակալության 7-րդ տարեդարձը:









