ՌԴ հասարակական պալատը կքննարկի հայազգի գործարարի հետ կապված դեպքը

21:23 • 16.04.12

Ապրիլի 7-ին Ռուսաստանի Տուլայի մարզում տեղի ունեցած դեպք, երբ հայազգի գործարար Գագիկ Սարգսյանը, պաշտպանվելով իր տան վրա հարձակված ավազակներից, սպանել էր նրանցից երեքին, լայն հասարակական արձագանք էր ստացել:

ՌԴ հասարակական պալատի (ՀՊ) քաղաքացիների անվտանգության խորհուրդն ապրիլի 25-ին հասարակական լսումներ կանցկացնի և կքննարկի այն խնդիրները, որոնք վերաբերում են ՌԴ քաղաքացիներին՝ իրենց, իրենց ընտանիքի կամ կացարանի դեմ հարձակման դեպքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով խորհրդի ղեկավար, դատապաշտպան Անատոլի Կուչերենային:

«Քաղաքացիների անվտանգության խնդրի և դատաիրավական համակարգի հետ համագործակցության ՌԴ հասարակական պալատի խորհուրդն ապրիլի 25-ին հասարակական քննարկում կանցկացնի: Այն իրավիճակը, որն առաջացավ Տուլայի մարզի գործարարի պարագայում, վկայում է այն մասին, որ քաղաքացին, ով դիմադրում է իր ընտանիքի դեմ ուղղված հարձակմանը, որպես կանոն հայտնվում է խոցելի վիճակում», - ասել է Կուչերենան: