Ամերիկյան ոստիկանությունը հանցագործին ձերբակալել է գողության վայրում ցնցուղ ընդունելիս

13:27 • 16.04.12

Կալիֆորնիայում ոստիկանությունը ձերբակալել է մի գողի, ով տունը թալանելուց հետո, որոշել է մի լավ սնվել, շամպայն խմել, լոգանք ընդունել, մաքրվել «կեղտից» ու նոր լքել բնակարանը:

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ոստիկանները նրան ձերբակալել են հենց լոգարանում` ցնցուղ ընդունելիս:

Գողին իր տանը հայտնաբերել է տանտերը, ով վերադառնալով` լոգարանից ջրի ձայներ է լսել: Նա ոչ մի քայլ չի ձեռնարկել` նախընտրելով սպասել ոստիկանությանը: