Թենեսիի դպրոցներում կարգելվեն գիտական «վիճելի» թեմաների շուրջ քննարկումները

17:02 • 16.04.12

Ամերիկյան Թենեսի նահանգում մշակվել է օրինագիծ, որով կարգելվեն դպրոցներում ուսուցիչների ու աշակերտների միջև գիտական «վիճելի» թեմաների, մասնավորապես` մարդու էվոլյուցիոն ծագումնաբանության, գլոբալ տաքացման, մարդու կլոնավորման և այլ թեմաների շուրջ քննարկումները:

«Այս օրինագիծը մեր դպրոցների համար ոչ մի անընդունելի բան չի պարունակում: Բացի այդ, օրենքը պետք է հստակ լինի, և ոչ թե խառնաշփոթ մտցնի: Այդ իսկ պատճառով ես մտադիր չեմ վետո դնել այս օրինագծի վրա, սակայն չեմ էլ ստորագրի այն»,- մեկնաբանել է նահանգապետ Բիլ Հասլեմը:

Նահանգապետի այս քայլը ձեռնտու է օրինագծի հեղինակներին: Թենեսիում նահանգապետը պետք է ստորագրի կամ վետո դնի օրինագծի վրա 10 օրում, հակառակ դեպքում` այն ավտոմատ կերպով օրենքի ուժ է ստանում:

Սակայն ավելի քան 3 հազ մարդ հանդես է եկել օրինագծի ընդունման դեմ: Նրանք նահանգապետից պահանջում են վետո դնել փաստաթղթի վրա:

Թենեսի նահանգը հայտնի է իր հակագիտական օրենքներով: 1925թ.-ին այստեղ ընդունվել էր այսպես կոչված` Բատլերի ակտը, որը տուգանքի սպառնալիքի տակ արգելում էր հասարակական դպրոցների ու համալսարանների ուսուցիչներին ու աշակերտներին հերքել մարդու ծագումնաբանության մասին բիբլիական ուսուցումը: