Ֆրանսիայում 13 տոննա Էյֆելյան աշտարակներ են առգրավվել
Փարիզի ոստիկաններն իրականցրել են վերջին ժամանակների ամենաանսովոր առգրավվումը` մոտ 13տոննա փոքրիկ Էյֆելյան աշտարակներ, գրում է Associated press-ը:
Ոստիկանները ձերբակալել են փարիզյան հուշանվերների խանութներից մեկի սեփականատերերին` ամուսնական զույգի և նրանց որդուն, ովքեր մեղադրվում են առանց համապատասխան թույլտվության Լուվրի թանգարանի և Էյֆելյան աշտարակի մոտակայքում հուշանվերների անօրինական վաճառք իրականացնելու համար:
Հուշանվերների անօրինական վաճառքը նրանց տարեկան 1մլն եվրո եկամուտ է բերել:









