Թուրք նախկին նախարարը կազատազրկվի
Թուրքիայում «Սուսուրլուք»-ի աղմկահարույց դատավարության շրջանակներում Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Մեհմեթ Աղարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Նա բանտում կմնա 2 տարի, ապա պայմանական ազատ կարձակվի, սակայն 5 տարի չի կարողանա աշխատել քաղծառայության ոլորտում:
1996 թ.-ի նոյեմբերի 3-ին Բալըքեսիրի մարզի Սուսուրլուք քաղաքում տեղի ունեցած ավտովթարի քննության արդյունքում բացահայտվել էր կառավարության, անվտանգության ուժերի և մաֆիայի կապը:
1994 թ.-ից Աղարի ղեկավարման տարիներին միլիոնավոր դոլարների զենք էր գնվել, որի մի մասն անհասկանալի պայմաններում անհետացել էր և տեղի էին ունեցել մի շարք սպանություններ:









