Մուսուլմանուհին Բրիտանիայում ծննդաբերել է և թողել, որ երեխան մահանա

16:39 • 16.04.12

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաք մուսուլման բնակչուհի Ֆաթիմա Ալին, գաղտնի դուստր է ծննդաբերել, թողել է, որ նորածինը մահանա, այնուհետև թաղել նրան:

Ալին վախեցել է, որ արտամուսնական կապից երեխա ունենալով՝ կարատավորի իր ընտանիքի անունը: Իր սենյակում միայնակ ծննդաբերելուց հետո, նա կտրել է երեխայի պորտալարը և թողել, որ նա մահանա:

Դատարանը նրան դատապարտել է 26 շաբաթվա ազատազրկման՝ մեկնաբանելով, որ երեխայի ծնվելուց հետո, նա չի դիմել բժշկական օգնության, ինչի դեպքում երեխային հնարավոր կլիներ փրկել: Դատավորը նշել է, որ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստեր չեն հայտնաբերվել:

Ֆաթիման ապրում էր հորեղբոր և նրա կնոջ հետ: Նրա ընտանիքը դեմ է եղել իր և Քազի Մուհամեդ Դիլվեր Հուսեյնի հարաբերություններին: Երբ աղջիկը հղիացել է, Քազի Մուհամեդը գումար է տվել Ֆաթիմային` արհեստական վիժեցման համար: