Ոստիկանության ղեկավար կազմը ծաղկեպսակներ է դրել Իրավակարգի զինվորի և Արամ Մանուկյանի հուշարձաններին (տեսանյութ,լուսանկարներ)
ՀՀ ոստիկանության 11-րդ տարեդարձի օրը՝ ապրիլի 16-ի առավոտյան, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ ծաղկեպսակներ են դրել Իրավակարգի զինվորի և Արամ Մանուկյանի հուշարձաններին:
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արարողությանը մասնակցել են նաև գլխավոր վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերը, վետերանները և ՀՀ ոստիկանության վարչական շենքի անձնակազմը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի









