Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը կամուսնանա 6-րդ անգամ

12:51 • 16.04.12

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման պատրաստվում է հաջորդ շաբաթ կայանալիք ամուսնությանը, հայտնում է BBC-ն:

Սա կլինի Զումայի արդեն վեցերորդ ամուսնությունը: Նախագահի ընտրյալը Գլորիա Բոնգի Նգեմուն է:

Նախագահի հարեմը, չնայած վեցերորդ ամուսնությանը, բաղկացած է (ներառյալ` Նգեմուն) 4 կանանցից: Նա իր կանանցից մեկից բաժանվել էր, իսկ մյուսն էլ ինքնասպան էր եղել 2000 թ.-ին:

Օրեր առաջ նախագահը տոնել է իր 70-ամյակը: Որոշ տվյալներով` նա հայր է դարձել 21 անգամ: