Տալիբները 150 աշակերտուհի են թունավորել Աֆղանստանում

18:06 • 17.04.12

Աֆղանստանի հյուսիսում գտնվող բարձագույն դպրոցներից մեկում թունավորվել է մոտ 150 աշակերտուհի: Նրանց թունավորման պատճառը եղել է աղտոտված ջուրը: Պաշտոնյանների խոսքերով՝ դեպքը պահպանողական արմատականների ձեռքի գործն է, ովքեր դեմ են կանանց կրթությանը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

 

Սկսած 2001 թ-ից՝ «Տալիբան» շարժման թուլացումից հետո, որն արգելել էր կանանց և աղջիկներին կրթություն ստանալ, կանայք «վերադարձան դպրոց»՝ հատկապես Քաբուլում:

 

Սակայն աղջիկների, ուսուցիչների, ինչպես նաև դպրոցների դեմ պարբերաբար իրականացվում են հարձակումներ, հատկապես երկրի առավել պահպանողական՝ հարավային և արևելյան մարզերում, որտեղ տալիբները մեծ աջակցություն ունեն: