Արարատ Զուրաբյանը ոչ մի անգամ չի մասնակցել քարոզարշավին

18:28 • 17.04.12

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը դեռ ոչ մի անգամ չի մասնակցել «Ժառանգություն-Ազատ դմեոկրատներ» նախընտրական շտաբի նախընտրական քարոզարշավին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն-Ազատ դմեոկրատներ» նախընտրական շտաբի լրատվական բաժնի պատասխանատու Անժելա Խաչատրյանը:


«Դա շատ նորմալ է և որևէ շահարկման հարց չկա այստեղ, քանի որ նա ոչ համամասնական ցուցակի անդամ է, ոչ էլ շտաբի»,-ասաց Անժելա Խաչատրյանը և ավելացրեց, որ քարոզարշավին հիմնականում մասնակցում են համասնական ցուցակի անդամները:


Նա նաև նշեց, որ նույնիսկ համամասնական ցուցակի ոչ բոլոր անդամներն են, որ միշտ մասնակցում են նախընտրական քարոզարշավին, և նման պարագայում Արարատ Զուրաբյանը շատ հանգիստ կարող է չմասնակցել, քանի որ դա պարտադիր պայման չէ:


«Մասնակցում է նա, ում այդ օրը հարմար է, ով չունի իր շտաբում իր մեծամասնական թեկնածության հարցերով, կամ մեկ այլ գործելով զբաղված չէ, կամ ում մասնակցությունը քարոզարշավին տվյալ մարզում ավելի նպատակահարմար է»,- ասաց Անժելա Խաչատրյանը: