Սպառազինությունների գնման ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է, Ռուսաստանը երրորդն է
2011 թվականին սպառազինությունների գնման ցուցանիշով առաջին տեղում, նախկինի պես, ԱՄՆ-ն է, որի ռազմական բյուջեն կազմել է 711 մլրդ դոլար:
Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների հետազոտությունների ինստիտուտի (Stockholm International Peace Research Institute, SIPRI) այսօր հրապարակած զեկույցի համաձայն` երկրորդ հորիզոնականում է Չինաստանը, որը սպառազինությունների գնման համար ծախսել է մոտ 143 մլրդ դոլար:
Երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է, որը նախորդ տարի ծախսել է 72 մլրդ դոլար: Ռուսաստանն անցյալ տարի ավելացրել է իր ռազմական ծախսերը 9.3%-ով` առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից (62.7մլրդ դոլար) և Ֆրանսիայից (62.5 մլրդ դոլար):
Ռուսաստանը ծրագրում է մինչև 2014թ.-ն ավելացնել ռազմական ծախսերը 53%-ով:
Ուշագրավ է այն, որ գլոբալ խաղացողների թվում ռազմական ծախսերն ավելացրել են միայն Չինաստանն ու Ռուսաստանը, երբ Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը, որոնք ավանդաբար մեծ գումարներ են ծախսում սպառազինությունների ձեռքբերման համար, ստիպված են եղել կրճատել ռազմական բյուջեն:









