Կայացավ Ասանժի դեբյուտը` որպես հեռուստահաղորդավար
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի The World Tommorow հաղորդման առաջին եթերը հեռարձակվել է այսօր Russia Today հեռուստաալիքով, գրում է The Jerusalem Post-ը: Անդրանիկ հաղորդման հյուրը լիբանանյան «Հեզբոլլա» շարժման առաջնորդ Հասան Նասրալան է եղել:
Հարցազրույցի ընթացքում Նասրալան ասել է.«Չնայած Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից գործադրված ճնշմանը մենք շարունակում ենք աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի վարչակարգին: Սակայն պետք է նշեմ, որ համագործակցել ենք նաև ապստամբների հետ`կոչ անելով երկխոսություն սկսել իշխանությունների հետ:
Մեր առաջարկը չի ընդունվել, ինչը վկայում է, որ սիրիացի ապստամբները պատրաստ չեն երկխոսության: Միակ բանը , որ նրանք ցանկանում են`տապալել տիրող վարչակարգը»:
Նասրալան նաև նշել է, որ «Հեզբոլա»-ն աջակցել է Եգիպտոսում, Եմենում և Թունիսում տեղի ունեցած ապստամբություններին:
Ասանժը` հյուրի ինքնությունը մինչև հաղորդման սկսվելու վերջին վայրկյանը գաղտնի էր պահում:









