Ադրբեջանցի զինվորներն իրար են սպանել

16:56 • 17.04.12

Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինված միջադեպ է տեղի ունեցել:


Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, ադրբեջանցի զինծառայող Վյուգար Մամեդովը ինքնաձիգից կրակ է բացել ծառայակից ընկերների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են Պյուղան Նագիաձեն և Մուսեիբ Հուսեյնովը:
 

Վիրավորները նույնպես երկուսն են` Էլչին Ռահիմովն ու Մելիք Մելիքովը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: