Շվեյցարահայերը բողոքում են Բաղըշի դեմ գործ չհարուցելու որոշման դեմ
Հայ-շվեյցարական պատգամավորական խումբը բողոքարկել է Ցյուրիխի գլխավոր դատախազության որոշումը` Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ:
Խմբի քարտուղար Սարգիս Շահինյանը հայտարարել է, որ Բաղըշը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունն արել է համերգի ընթացքում և այդ վայրում նրա դիվանագիտական անձեռնմխելիության մասին խոսք լինել չէր կարող:
Հիշեցնենք, որ Էգեմեն Բաղըշը Ցյուրիխում հայտարարել էր. «Հայոց ցեղասպանություն չի եղել, թող գան ու ինձ ձերբակալեն»:
Ցյուրիխի դատախազությունը հրաժարվել է դատական գործ հարուցել Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ:
«Պարզել ենք, որ Բաղըշն այդ հայտարարությունն անելու ժամանակ ունեցել է դիվանագիտական անձեռնմխելություն»,- նշվել էր Ցյուրիխի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:









