Բրազիլիայում կալանավորները 120 մարդու պատանդ են վերցրել

00:36 • 17.04.12

Բրազիլական բանտերից մեկում՝ երկրի արևմուտքում, կալանավորները ավելի քան 120 մարդու պատանդ են վերցրել, որոնց շարքում 3 բանտապահներ կան, հաղորդում է BBC գործակալությունը` հղում կատարելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:

Հաղորդագրության համաձայն՝ Բրազիլիայի Արակայո քաղաքի բանտում ապստամբություն է բարձրացվել: Միջադեպի այլ մանրամասներ դեռևս չկան: