Ռուսաստանում գինովցած կինը վրաերթի է ենթարկել երեխայի հետ կնոջը
ՌԴ Նիժեգորոդի շրջանի Վիկսա քաղաքի բնակչուհի 36-ամյա Ժենյա Ռ-ն մեքենան գինովցած վարելու ժամանակ 80կմ/ժ արագությամբ վրաերթի է ենթարկել 25-ամյա Աննա Ժ-ին և նրա 1 տարեկան որդուն, ովքեր տեղում մահացել են, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը։
Ոստիկանության հաղորդմամբ՝ Ժենյայի արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել։ Նշվում է, որ նա առնվազն կես շիշ թունդ ալկոհոլային խմիչք է օգտագործել։
Ժենյան ձերբակալվել է, սակայն պատահարի վերաբերյալ բացատրություն հրաժարվել է տալ։ Նա պնդել է, որ ալկոհոլ չի օգտագործել և չի հիշում թե ինչպես է հայտնվել մեքենայի ղեկին։
Զոհված կնոջ ամուսինը պահանջել է ոստիկաններից դուրս բերել Ժենյային մեկուսարանից, որպեսզի անձամբ վրեժխնդիր լինի։
«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի նրան ենթարկեն խստագույն պատժի»,- ասել է մահացած Աննայի ընկերուհին։









