Ուժեղ երկրաշարժ Չիլիում. զոհերի մասին տեղեկություններ չկան
Չիլիի կենտրոնական հատվածում 6.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է Associated Press-ը:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության հաղորդմամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է հյուսիսարևելքում տեղակայված Վալպարաիսո քաղաքից 48 կմ հեռավորության և 25 կմ խորության վրա: Այն սկսվել է տեղական ժամանակով կեսգիշերին և տևել է բավական երկար`մոտ 1 րոպե:
Իշխանություններն արդեն իրականցրել են բնակչության տարհանումը: Երկրի օվկիանոսաբանական ծառայությունը նախազգուշացրել է ցունամիի վտանգի մասին:









