Ժակ Շիրակը քվեարկելու է Ֆրանսուա Օլանդի օգտին
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն այս կիրակի կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլում իր ձայնը տալու է սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդին, գրում է The Telegraph-ը`հղում անելով Le Parisien-ին:
Այս լուրը հաստատել է նախկին նախագահի կենսագիր Ժան Լյուկ Բարեն.«Պարոն Շիրակը չի կատակել, երբ ասել է, որ ավելի շատ համակրում է Օլանդին, քան Սարկոզիին»:
Ավելի վաղ 1981թ.-ին Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ֆրանսուա Օլանդը և Ժակ Շիրակը մրցել են վերջինի հայրենի քաղաք Կորեզում: Այս ընտրություններում Օլանդը հաղթել էր`դառնալով շրջանային խորհրդի անդամ:
Սակայն Շիրակի` Օլանդին սատարելու հարցում նրա հետ համակարծիք չէ իր կինը`Բեռնադետ Շիրակը: Ի տարբերություն ամուսնու, տիկին Բեռնադետը համակրում է գործող նախագահին:









