Երևան կժամանի ԱԷՄԳ-ի պատվիրակությունը

18:46 • 17.04.12

Ապրիլի 18-19-ը Երևան կժամանի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի գլխավորած պատվիրակությունը, այս մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությայն հաղորդագրությունից։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու. Ամանոն հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի և էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ:

ԱԷՄԳ պատվիրակությունը կայցելի նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայան: