Հանրահայտ Discovery մաքոքը դառնում է թանգարանային նմուշ
ՆԱՍԱ-ի ամենահին Discovery մաքոքն այսուհետ կծառայի որպես թանգարանային նմուշ, գրում է The Guardian-ը:
Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից վիթխարի ինքնաթիռով այն կտեղափոխվի Վաշինգտոնի հանրահայտ Սմիթսոնյան թանգարան:
Ինքնաթիռը և մաքոքը վերջին հրաժեշտի թռիչքը կիրականացնեն Կանավերալ հրվանդանիհրթիռային տեխնիկայի փորձարկման և տիեզերանավերի արձակման կայանից:
Discovery-ին առաջինն է տիեզերական 3 այն մաքոքներից, որոնք նախատեսված է թանգարանային նմուշ դարձնել: Մյուս Endeavour մաքոքը այս աշուն կտեղափոխվի Լոս Անջելես, իսկ երրորդը` Atlantis-ը դեռևս կմնա տիեզերական կենտրոնում:










