ՀՀԿ–ն գերազանցում է ԲՀԿ-ին. Gallup

16:21 • 17.04.12

Հայաստանում լավատեսները ընտրում են Հանարապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցություններին, իսկ վատատեսները «Ժառանգությանը» և Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքին: Այսպիսի եզրահանգման են եկել Gallup Europe–ը և Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան, ապրիլի 4-10-ը իրականացնելով հարցումներ Հայաստանի ամբողջ տարածքով: Հարցումը իրականացվել է «Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով և ֆինանսավորմամբ:

Արմնյուզ հեռուստաալիքի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը նշեց, որ հարցմանը մասնակցել է 18 և բարձր տարիքի 1018 ընտրող:

 

Ինչպես ներկայացրեց Gallup ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն, եթե ընտրությունները լինեին այժմ, ապա ընրողների 34 %-ը իր ձայնը կտար ՀՀԿ-ին, 28%-ը՝ ԲՀԿ-ին, 9%-ը՝ ՀԱԿ-ին, 6 %-ը՝ ՕԵԿ-ին, 5%-ը՝ ՀՅԴ-ին և 3%-ը՝ «Ժառանգությանը»:

«Իսկ եթե ոչ այս կուսակցությունը, ապա որը կընտրեիք» հարցին հարցվածների 22%–ը ասել է, որ կընտրեր ԲՀԿ-ին, 17 %-ը՝ ՀՀԿ-ին, 9 %-ը՝ ՀՅԴ-ին, 9 %–ը՝ «Ժառանգությանը», 6 %ը՝ ՕԵԿ-ին։Ընտրողների 38 %–ը երբեք չի ընտրի ՀԱԿ-ին, 11 %–ը ՀՀԿ-ին, իսկ 4%–ը ԲՀԿ-ին:

Ընդ որում «Ժառանգություն» կուսակցության ընտրողների 30 %–ը, ինչպես նշեց Ռասա Ալիշաուսկենեն ասել է, որ կարող է գնալ ընտրությունների, կարող է և ոչ :

 

«Մյուսների ընտրազանգվածն ավելի կայուն է»,-ասաց Ռասա Ալիշաուսկենեն:

Հարցումները ցույց են տվել, որ արդար ընտրություներին հավատում է հարցվողների 56%–ը։ 36%-ը չի հավատում, որ կլինեն արդար և թափանցիկ ընտրություններ:Հարցվողների 58%-ը պատասխանել է, որ գնալու է ընտրությունների,
30 %-ը ասել է, որ հավանաբար կգնա, իսկ ընտրողների 24 %-ը նշել է, որ դեռ չի կողմնորոշվել կգնա ընտրություների, թե՝ ոչ:


«Հարցումների ժամանակ նաև պարզվել է, որ հարցերն են հուզում բնակչությանը ամենից շատ: Ինչպես շատ երկրներում, շատերին հուզում է աշխատատեղերի հարցը»,-ասաց Gallup ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն:


Աշխատատեղերի հարցը մտահագում է բնակչության 51%–ին, սոցիալական վիճակը՝ 27%-ին, իսկ ցածր աշծատավարձերը 21 %ին: