Վրաստանում կսկսվի նոր ՀԷԿ-ի շինարարությունը

17:53 • 17.04.12

Այս շաբաթվա ընթացքում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կազդարարի «Նեսկրա-ՀԷԿ»-ի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին, այսօր հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն:

 

Նրա խոսքով` ՀԷԿ-ի հզորությունը կկազմի 210 մեգավատտ, շինարարության համար կներդրվի 630 մլն դոլար, իսկ աշխատանքներում կներգրավվի 1.200 մարդ: Շինարարությունը կավարտվի մինչև 2017 թ.-ը:

 

Մանջգալաձեն նաև անդրադարձել է հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացիկ ու ծրագրված նախագծերին: Նրա խոսքով` նախորդ շաբաթ սկսվել է Դարյալի ու Լարսի ՀԷԿ-երի շինարարությունը, որն էներգետիկ ոլորտում մեծ նախագծի մաս է կազմում:

 

Ընթանում է ևս 15 ՀԷԿ-երի շինարարությունը, որտեղ ներգրավված է 2.500 մարդ: Մանջգալաձեի խոսքով` շինարարություն է ընթանում ողջ երկրով, մասնավորապես` Ռաճայում, Մցխեթա- Մթիանեթիում, Կախեթիում, Գուրիայում, Աջարիայում, մոտ ապագայում` նաև Սվանեթիում:

 

Մինչև տարեվերջ կսկսվեն ևս 10 ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներ: