Բրիտանական գրադարանը գնել է Եվրոպայի ամենահին գիրքը

09:31 • 17.04.12

Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանը գնել է Ավետարան ըստ Հովհաննեսի գրքի ձեռագիր տարբերակը, որը գրվել է 7-րդ դարում և համարվում է Եվրոպայի ամենահին գիրքը, տեղեկացնում է «ԲԻ Բի Սի»-ն։

Գիրքը հայտնաբերվել է 1104թ.-ին սուրբ Կուտբերտի գերեզմանոցում, ենթադրվում է, ուր գիրքն այնտեղ է մնացել 698թ-ից։

Գրպանի ավետարանի համար, գրադարանը 14 մլն դոլար է վճարել։

Նշվում է, որ մինչ այս, գիրքը պատկանել է ճիզվիտներին՝  Հռոմեական կաթոլիկ եկեղեցու միաբանություններից մեկին։