Հանրահայտ գերմանացի գրող Գյունտեր Գրասսը հոսպիտալացվել է սրտի պատճառով
Հանրահայտ գերմանացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գյունտեր Գրասսին հոսպիտալացրել են, սրտի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է գերամանական «Բիլդ» պարբերականը` հղում անելով Համբուրգի կլինիկայի աշխատակցին:
Պարբերականն այլ մանրամասներ չի հաղորդում՝ նշելով միայն, որ 84-ամյա գրողը նախկինում ևս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Գյունտեր Գրասսը վերջին օրերին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում՝ պայմանավորված իր հակահրեական բովանդակությամբ` «Այն ինչ պետք է ասվի» պոեմի հրապարակմամբ:
Գրասսն իր պոեմում սուր քննադատությունների է արժանացրել Իրանի նկատմամբ տարվող Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը՝ նշելով, որ այն միտված է իրանցի ժողովրդին ոչնչացնելուն:
Հեղինակը քննադատել է Գերմանիայի իշխանություններին Իսրայելի հետ ռազմական համագործակցության պատճառով, ինչպես նաև նշել է, որ Իսրայելի միջուկային ծրագրերը սպառնում են համաշխարհային անվտանգությանը:










