Ֆրանսիական հյուրանոցը հնարավորություն է տալիս հյուրերին իրենց «կրծող» զգալ (տեսանյութ)
Ֆրանսիայի Նանտ քաղաքի Villa Hamster հյուրանոցի բոլոր սենյակներն այնպես են ձևավորված, ասես այդտեղ մարդկանց փոխարեն հսկա համստերներ են գիշերելու, տեղեկացնում է «Օդիսենթրալ»-ը։
Հյուրանոցի տնօրեն և մտահղացման հեղինակ Յան Ֆալկուհերոն ասել է, որ բոլոր այցելուները միայն դրական կարծիքներ են արտահայտել հյուրանոցի մասին։
«Բոլորին հետաքրքիր է տեսնել թե ինչպես են ապրում համստերները»,- ասել է Ֆալկուհերոն, հավելելով, որ հյուրանոցի գիշերավարձը մոտ 150 ԱՄՆ դոլար է։









