Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի հատուկ բանագնաց է նշանակվել

16:51 • 17.04.12

Հոլիվուդյան դերասանուհի Անժելինա Ջոլին նշանակվել է ՄԱԿ-ի` փախստականների գծով հատուկ բանագնաց: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա»-ն:

Նոր պաշտոնը` 2001-ից ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան Ջոլիին «ավելի մեծ դիվանագիտական դեր է տալիս»:

«Դերասանուհու ջանքերը ուղղված են լինելու զանգվածային տեղահանումների արդյունքում առաջացած ճգնաժամերին և մարդկանց շահերի պաշտպանությանը, ինչը նա դիվանագիտական մակարդակով պետք է ներկայացնի ՄԱԿ-ի Փախստականների վարչությանն ու գերագույն հանձնակատար Գուտերեսին», - հայտարարել է կազմակերպության մամլո խոսնակ Էդրիան Էդվարդսը: