Աբխազիայի ՆԳ նախկին նախարարը ձերբակալության ժամանակ ինքնասպան է եղել

21:54 • 17.04.12

Աբխազիայի Գագրա քաղաքի  իր բնակարանում երկրի ՆԳՆ նախկին ղեկավար Ալմասբեյ Կչաչն այսօր՝ իրավապահների կողմից նրան ձերբակալելու փորձի ժամանակ, ինքնասպանություն է գործել` հրազենից կրակելով:

«ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, Աբխազիայի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՆԳ նախկին նախարար Կչաչին ձերբակալելու գործողությունն իրականացվում էր, քանի որ նա կասկածվում էր Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ այս տարի՝ փետրվարի 22-ին, մահափորձ կազմակերպելու մեջ: