ՆԱՍԱ-ի նախկին աստղաֆիզիկոսը նշանակվել է Մալիի վարչապետ

18:18 • 17.04.12

Microsoft Africa-ի ղեկավար Շեյկ Մոբիդո Դիարրան նշանակվել է Մալիի ժամանակավոր վարչապետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

Նա պետք է օգնի արևմտաաֆրիկյան երկրին վերականգնել քաղաքացիական իշխանությունը, ինչը խախտվել էր նախորդ ամսվա հեղաշրջման արդյունքում:

 

ՆԱՍԱ-ի նախկին գիտնականի նշանակման մասին լուրը հայտարարվել է տեղական պետական հեռուստատեսությամբ: