Մոսկվայում բարձրահարկ շենք է փլուզվել. 1 զոհ

10:05 • 17.04.12

Լույս ապրիլի 17-ի գիշերը Մոսկվայի հարավում 7-հարկանի շենք է փլուզվել, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

7-հարկանի շենքում տարվում էին կապիտալ նորոգման աշխատանքներ: Բոլոր տուժածները բանվորներ են: Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական տվյալներով` նրանց թվում հայեր չկան:

Ըստ իրավապահների` փրկարարական աշխատանքներին մասնակցում է 146 մարդ:

Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության` կստեղծվի տեխնիկական հանձնաժողով, որը կպարզի փլուզման պատճառները: