Երկու օրից քաղաքացիները կստանան իրենց նոր անձնագրերը. Ոստիկանություն
Բոլոր նրանք, ովքեր պատվիրել են անձնագրեր և դեռ չեն ստացել, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախագահ Հովհաննես Քոչարյանը խոստանում է, որ 2 օրվա ընթացքում կստանան:
Այսօր մամուլի ասուլիսին նա հայտնեց, որ անձնագրերի պատվիրատուների թվաքանակն իրականում իրենց սպասվածից ավելի շատ է եղել, ինչն էլ պատճառ է դարձել, որ շատերը դեռ չեն ստացել պատվիրված անձնագրերը:
Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ, անձնագրերի նոր խմբաքանակ են ստանալու. «Այսօր երեկոյան կստանանք անձնագրերի նոր խմբաքանակ և երկու oրվա ընթացքում պատվիարտուները կստանան իրենց անձնագրերը»,-հայտնեց Քոչարյանը:
Նրա տեղեկացմամբ, անհանգստանալու կարիք չկա, քանի որ խորհրդարանական ընտրություններին ընտրողները կարող են մասնակցել վավերականության ժամկետը սպառված անձնագրերով.«Քանի որ անվավեր անձնագիրը արգելք չէ ընտրություններին մասնակցելու համար»,- ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախագահ Հովհաննես Քոչարյանը:









