Պինգվինը կճմթել է Նյութ Գինգրիչին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ և երկրի նախագահի թեկնածության հավակնորդ Նյութ Գինգրիչին պինգվին է կճմթել, հայտնում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել օրերս, երբ Գինգրիչն այցելել էր Սենտ- Լուիսի կենդանաբանական այգի: Նա ցանկություն է հայտնել մոտենալ պինգվիններին. նրան, իհարկե, չեն մերժել, սակայն, երբ նա ձեռքը մեկնել է թռչուններին, նրանցից մեկը նրան կճմթել է, որից հետո մատը սկսել է արնահոսել:
Գինգրիչը, սակայն, ընտրողների հետ հանդիպումը չի հետաձգել և հանդիպման է գնացել վիրակապած ձեռքով:









