Քեյթ Միդլթոնի քույրը կարող է հայտնվել ճաղերի ետևում
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի քենին` Պիպա Միդլթոնը, քրեական սկանդալի կենտրոնում է հայտնվել, գրում է The Daily Mail-ը:
Փարիզի ոստիկանության «ձեռքն» են ընկել ապրիլի 14-ին արված լուսանկարներ, որտեղ Քեյթի 27-ամյա քույրն իր ընկերոջ և ևս 2 տղամարդու հետ գտնվում է Audi մակնիշի մեքենայում, իսկ նրա ընկերոջ ձեռքին ատրճանակ կա:
Լուսանկարները միանգամից ուղարկվել են ոստիկանություն: Եթե պարզվի, որ Ուիլյամի քենու «բոյֆրենդի» ատրճանակն իսկական է, ապա միջադեպի բոլոր մասնակիցներին կարող է սպառնալ մինչև 7 տարվա ազատազրկում: Եթե նույնիսկ պարզվի, որ ատրճանակը խաղալիք է եղել, միևնույն է` նրանց կարող է սպառնալ 2 տարվա ազատազրկում:









