Սաթիկ Սեյրանյանին ընտրողներն առաջարկում են ոչ միայն խմբագրել, այլև սրբագրել ԱԺ-ն

13:56 • 17.04.12

Թիվ 4 ընտրատարածքում ինքնառաջադրված, «168 Ժամ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի գալիս «Խմբագրեն՜ք Ազգային ժողովը» կարգախոսին նրա ընտրողները նորմալ են վերաբերվում։

Սաթիկ Սեյրանյանը սա պարզել է այս օրերին մի քանի նախընտրական հանդիպումներ է անցկացնել ընտրողների փոքր շրջանակների խմբերի հետ:


Հարցին, թե ինչպես են ընտրողներն ընդունում իր՝ «Խմբագրեն՜ք Ազգային ժողովը» կարգախոսը, լրագրողը նշեց. «Շատ մեծ ոգևորությամբ , նույնիսկ առաջարկում են սրբագրել, ռետուշ անել (ծիծաղում է – խմբ. )։ Այսինքն՝ նորմալ ընկալում են և ողջունում են»:


Tert.am-ի հետ զրույցում լրագրողը նաև ասաց, որ խստորեն դատապարտում է Մալաթիա Սեբաստիա համայքում թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզչություն խոչընդոտելու փորձերը, որոնք ավելի ուշ նաև քրեական երանգ ստացան։


«Աստված չանի, որ նման դեպքեր հանկարծ լինեն ընտրությունների օրը: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ մարդկանց մեջ մեջ հավատը, վստահությունը վերանա», ասաց Սաթիկ Սեյրանյանը:


Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում պայքարելու են Հայաստանի հանրապետական կուսակցությունից ինքաառաջադրված Արմեն Եփրեմյանը, ՀՀԿ-ից առաջադրված «Արտակ Սարգսյան» ԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սարգսյանը, Հայոց համազգային շարժման ղեկավար Արամ Մանուկյանը, «Հետախույզների միավորում» կազմակերպության նախագահ Ալեքսան Մինասյանը և «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը: