Սաթիկ Սեյրանյանը չի ցանկանում մեկնաբանել ՀՀԿ–ից ամուսնու դուրս գալու փաստը

14:08 • 17.04.12

Թիվ 4 ընտրատարածքում ինքնառաջադրված, «168 Ժամ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը որևէ մեկնաբանություն չի ցանկանում անել կապված Հայաստանի հանրապետական կուսակցությունից իր ամուսնու՝ Հովհաննես Շահինյանի, դուրս գալու մաին։

«Ինքը զերծ է մնում և հայտնել է, որ ընտրություններից հետո կխոսի, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակի» հարցին, թե հնարավո՞ր է, որ նա այլ կուսակցության անդամագրվի, Հովհաննես Շահինյանը, ով նաև Սաթիկ Սեյրանյանի նախընտրական շտաբի պետն է, ասել էր, թե իր միակ կուսակցությունը հիմա Սաթիկ Սեյրանյանի նախընտրական գործերը կազմակերպելն է:

«Կարծում եմ՝ Հովիկը հումոր է արել»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը: Նա հիշեցրեց, որ ամուսինը ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնից դուրս գալու մասին դիմում գրել է անցած տարի՝ մինչև համամասնական ցուցակների կազմումը: Հետևաբար, ըստ նրա, մեկնաբանությունները, թե դա Հովհաննես Շահինյանի նեղացածության արդյունք է, անտեղի են: