Գերմանական նավն իրանական զե՞նք է տեղափոխում Սիրիա. Der Spiegel
Գերմանական մի նավ Սիրիա իրանական զենք տեղափոխելու փորձեր է ձեռնարկել, գրում է գերմանական Der Spiegel-ը: Ներկայում Գերմանիայի պաշտոնատար անձինք փորձում են պարզաբանել իրավիճակը:
Նավն ապրիլի 13-ից տարօրինակ մանևրեր է իրականացրել Միջերկրական ծովում, իսկ մեկ օրով ընդհանրապես կորել է տեսադաշտից:
Թերթի տվյալներով` նավում կարող է լինել սիրիական բանակի համար նախատեսված ծանր սպառազինություն:
«Եթե կասկածները հաստատվեն, ապա սա կնշանակի, որ գերմանական նավը խախտել է Եվրամիության` Սիրիա զենքի մատակարարման արգելքը»,- գրում է Der Spiegel-ը:









