Սիբիրում ավելի քան 8 հազ հեկտար անտառ է այրվում

08:44 • 17.04.12

Սիբիրի անտառներում հրդեհը շարունակվում է։ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Սիբիրյան կենտրոնից հայտնում են, որ այսօր առավոտյան հրդեհը նոր թափ է ստացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի քան 8 հազ հեկտար տարածության վրա կրակի շուրջ 77 աղբյուր է գրանցվել։

«Այս պահի դրությամբ՝ 8321 հեկտար անտառային տարածքում կրակի 77 աղբյուր մարված չէ, դրանցից 26-ը, որոնք 6359 հեկտար են զբաղեցնում, մեկուսացված են»,-ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առավել բարդ է վիճակը Արևելյան Սիբիրում, որտեղ 6 հզոր հրդեհ է գրանցվել։

Հիշեցնենք, որ Սիբիրում արդեն մի քանի օր է հրդեհները շարունակվում են։ Այս պահի դրությամբ՝ զոհեր չեն գրանցվել։