Սոչիի ոստիկանությունը 51-ամյա հայի է որոնում

13:12 • 17.04.12

Սոչիում Ոստիկանության Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից որոնվում է 1961 թվականին ծնված Երևանի բնակիչ Յուրիկ Ալբերտի Մանուկյանը, հայտնում է «Ռուսաստանի ռադիո»-ն:

Նա կասկածվում է Ադլեր կայարանում հանցագործություն կատարելու մեջ:

 Սոչիի Ներքին գործերի վարչության մամուլի ծառայության համաձայն`  տղամարդն ունի 170 սմ հասակ, մազերը ճերմակ են, աչքերը` դարչնագույն, քիթը` մեծ: