«Լավագույն երգչուհի» մրցանակին Սոնա Շահգելդյանն սպասում էր 2010-ին
Երգչուհի Սոնա Շահգելդյանը Ազգային մրցանակաբաշխության լավագույն երգչուհի մրցանակին սպսում էր դեռ 2010-ին, այս մասին Սոնա Շահգելդյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Այս մրցանակին սպասում էի 2010-ին։ էլի չհուսախաբվեցի, կարևորը իմ աշխատանքը գնահատվեց, դրանից կարևոր բան չկա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երգչուհին ապրլի 7-ին կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանը ևս արժանացել է լավագույն երգչուհի մրցանակին:
Եթե ոչ լավագույն երգչուհու մրցանակ, ապա Սոնան կարծում է, որ կարելի էր իրեն հատուկ մրցանակ շնորհել, քանի որ 2010-ին ինքը շատ է աշխատել:
Երգչուհին նաև կարծում է, որ այս տարվա մրցանակաբաշությունը շատ արդար է անցկացվել.«Այս տարի եղել է շատ արդար, մյուս տարիների համեմատ: Ես, որ ստանում եմ, չգիտեմ, որ նախապես պետք է ստանամ:
Մարդիկ կան, որ պատեպատ են տալիս, որ իրենց մրցանակ տան»,- ասաց երգչուհին:
Այնուամենայնիվ երգչուհին համարում է, որ կարևոր չէ մրցանակ կստանան, թե ոչ. «կարևորը՝ սիրես քո գործը»:
Հարցին՝ արդյոք երգչուհու նեղսրտվածությունը փարատելու համար իրեն այս տարի տրվեց լավագույն «երգչուհի մրցանակը», Սոնա Շահգելդյանն ասաց.«Ես չեմ ասել, որ պետք է ստանամ, բայց ասեմ, որ 2010–ին ես արել եմ այնպիսի բաներ, ինչի համար կարող էի ստանալ: Ես հաղթել եմ Նովայա վոլնայում, համերգ ունեցա Մհերի հետ, մեծ մենահամերգ ունեցա»,- նշեց նա:
Խոսելով անելիքների մասին երգչուհին նշեց. «Ունենալու եմ դուետներ, համերգներ՝ դրսում, կներկայացնեմ լավագույն տեսահոլովակներ և ստեղծագործությունները»։ Նա նաև ասաց, որ Մերձբալթյան երկրներում արդեն կան համերգների պայմանմավորվածություններ:
Սակայն Սոնա Շահգելդյանը անկեղծացավ՝ ասելով, որ կարող էր ավելի շատ համերգների մասնակցել դրսում, եթե չվախենար ինքնաթիռով թռչելուց:










