Գավառում սպանվել է 29-ամյա երիտասարդ, 27–ամյա մեկ այլ երիտասարդ էլ վիրավորվել է

11:51 • 17.04.12

Ապրիլի 16-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերի հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Վիգեն Սահակյանի դիակը, իսկ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1985 թ. ծնված Շահեն Չանդոյանը:
Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից։

 

 Պարզվել է, որ ապրիլի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող խանութ-սրահի մոտ Շահեն Չանդոյանը և Վիգեն Սահակյանը վիճաբանության մեջ են մտել նշված խանութի վաճառող, 1983 թ. ծնված Արման Հովսեփյանի հետ և ծեծի ենթարկել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Հովսեփյանը խանութում եղած դանակով հարվածներ է հասցրել Չանդոյանին և Սահակյանին:

 

 Արման Հովսեփյանը բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: