Ստամբուլում ուսումնասիրվել են ազգային փոքրամասնությունների դպրոցները

12:27 • 17.04.12

Թուրքիայի Պատմության հիմնադրամի աջակցությամբ մի խումբ գիտնականներ հետաքննություն են սկսել` Ստամբուլում գտնվող ազգային փոքրամասնություններին պատկանող 23 դպրոցներում:

Դրանցից 15-ը պատկանում են հայ համայնքին, 5-ը` հույն և մեկը` հրեական: Հիմնական խնդիրները դասարանների գույքի և ուսուցիչների հետ է կապված, ովքեր կարող են անընդհատ զբաղվել դպրոցով:

«Մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես են այդ խնդիրներն առաջանում: Դրանք արհեստական խնդիրներ են, որոնք առաջանում են արտաքին քաղաքականության և ազգային փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի պատճառով»,- Hürriyet Daily News-ի հետ զրույցում ասել է փորձագետ Նուրջան Քայան:

Փորձագետները նշել են, որ հունական դպրոցները գույքը և ուսուցիչներին բերում են Հունաստանից` համաձայն Հունաստանի և Թուրքիայի միջև ստորագրված մշակութային համաձայնագրի: Հայկական դպրոցներն իրենց կարիքները հոգում են անձամբ: Նրանք չունեն Հայոց լեզվի ուսուցիչներ, նաև կրթական ծրագրերի խնդիր կա:

Առաջ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների դպրոցներում կարող էին սովորել միայն թուրքական քաղաքացինություն ունեցող երեխաները, սակայն մարտի 20-ին կայացված որոշմամբ` դա փոխվել է:

«Դա կարևոր քայլ էր, բայց առանց գործնական արդյունքի: Հայաստանից և Հունաստանից եկած երեխաները դեռևս չեն կարողանում դպրոց գնալ»,- ասել է Քայան:

Չնայած կանոնակարգային փոփոխությանը, Հունաստանի քաղաքացիները և անօրինական հայ ներգաղթյալները կարող են միայն որպես «հյուրի» կարգավիճակով սովորել այս դպրոցներում: