Սուդանը Հարավային Սուդանին պաշտոնապես թշնամի է հայտարարել

00:32 • 17.04.12

Սուդանի խորհրդարանն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ հարևան՝ Հարավային Սուդանը թշնամական պետություն է:

«Հարավային Սուդանի կառավարությանը թշնամի է, և Սուդանի բոլոր պետական մարմինները պետք է դրան համապատասխանաբար վերաբերվեն», - հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը՝ մեջբերելով խորհրդարանի հայտարարությունը:

Փաստաթղթի միաձայն ընդունումից հետո խորհրդարանի խոսնակ Ահմեդ Իբրահիմ էլ-Թաիրը, Հարավային Սուդանում իշխանության գլուխ կանգնած, «Սուդանի ազատագրման ազգային բանակ» շարժմանը իշխանությունից զրկելու կոչ է արել:

Սուդանը հարավսուդանական կառավարության տապալման համար իր բոլոր ուժերն ու ռեսուրսները կներդնի, խոստացել է խոսնակը: