Սուդանի խորհրդարանը Հարավային Սուդանը «թշնամի» է որակել
Երկուշաբթի Սուդանի խորհրդարանը բանաձև է ընդունել, որտեղ Հարավային Սուդանի կառավարությունը հռչակվել է իբրև «թշնամի», տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։
Փաստաթղթի համաձայն՝ Հարավային Սուդանի հետ ցանկացած տեսակի երկխոսություն կդադարեցվի։
«Նրանց հետ երկխոսությունն աբսուրդ է»,- ասել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Քամալ Օբեյդը։
Փաստաթուղթն աջակցվել է խորհրդարանական բոլոր ուժերի կողմից։
Սրան ի պատասխան՝ Հարավային Սուդանը մեղադրել է Սուդանին սահմանային տարածքներում ռմբակածություններ իրականացնելու մեջ։
Ինչպես վկայում են Հարավային Սուդանի իշխանությունները՝ ռմբակոծություների հատևանքով 10 մարդ է զոհվել։
Մինչդեռ, Սուդանի իշխանությունները հերքում են իրենց մասնակցությունը ռմբակոծություններին։ Պաշտոնական Խարթումը պնդում է, որ իրենց հարևաններն անօրինական զբաղեցնում է Խեգլիգ շրջանը, որին բաժին է հասնում Սուդանի նավթի գրեթե կեսը։









