«Ժողովուրդ». Թաթա Սիմոնյանի պրոդյուսերը քաշքշել ու հարվածել է «Ֆոտոլուրի» տնօրենին

07:06 • 17.04.12

Կիրակի օրը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սկսվեց լրագրողների աշխատանքի խոչընդոտմամբ: Մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկը` Գրիգոր Նազարյանը, որը նաև երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսերն է, քաշքշել ու հարվսսծել է «Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանին` հայհոյանքների տարափով: Լրագրողներն ականատես են եղել տեսարանին ու արձանագրել, որ ոստիկանները մի կողմ են հրում ոչ թե Գրիգորին, այլ ֆոտոլրագրողներին: Այդ տհաճ միջադեպից հետո Մելիք Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ին պատմել է. «Մենք, ինչպես կարգն է, հավատարմագրվել էինք`'նկարահանում կատարելու համար, քանի որ համարյա բոլոր թերթերն ու սայթերը մեզնից նկարներ են սպասում: Բայց եկանք ու փաստի առաջ կանգնեցինք: Պարզվեց` չեն թողնում ներսում նկարել... Փորձեցինք բացատրել, նույնիսկ վիճաբանեցինք մենեջերի` Գրիգորի հետ: Մրցանակաբաշխություն արդեն սկսվել է, բայց մեզ մինչև հիմա չեն թողել ներս մտնել: Իրենց մենաշնորհն է այստեղ»: