Ռուսաստանի Հանրային հեռուստաընկերության անդրանիկ եթերը կլինի 2013թ. հունվարի 1-ին

15:54 • 17.04.12

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հանրային հեռուստաընկերություն բացելու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հանրային հեռուստաընկերությունը կսկսի աշխատանքները 2013 թ.-ի հունվարի 1-ից: Սկզբնապես այն կֆինանսավորվի պետության կողմից վարկային սխեմայով:

Հեռուստաընկերությունը կընդգրկվի առաջին մուլտիփլեքսում (թվային ալիքների անվճար փաթեթ):