ԱՄՆ-ում հայտնաբերվել և փակվել է թմրանյութերի ինտերնետային մեծ շուկա

11:56 • 17.04.12

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ փակել են թմրամիջոցների ինտերնետային գաղտնի շուկան` The Farmer's Market-ը, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհից հնարավորություն են ունեցել գնել LSD, էքսթազի և այլ ապօրինի թմրանյութեր: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ին:

Նշենք, որ The Farmer's Market-ը աշխատել է գաղտնի շփվելու հնարավորություն տվող ցանցով:

ԱՄՆ -ում, Նիդերլանդներում և Կոլումբիայում ձեռբակալվել է առնվազն ութ մարդ: Նրանք մեղադրվում են թմրանյութերի թրաֆիքինգի և փողերի լվացման մեջ, ինչի համար ԱՄՆ-ում կկանգնեն դատարանի առջև:

2007-09 թթ ընթացքում կայքում մոտ 1 միլիոն դոլարի թմրանյութ է վաճառվել: