ԱՄՆ-ի կենտրոնական չորս նահանգներում պտտահողմ է մոլեգնում (տեսանյութ և լուսանկարներ)
Շաբաթ օրվանից ԱՄՆ կենտրոնական նահանգներում ավելի քան 120 պտտահողմ է գրանցվել:
Ամենաշատ տուժել է Օկլահոմա նահանգը: Այդ նահանգում ամենից շատ շինություններն են փլուզվել, և 5 մարդ է զոհվել:
Վուդվարդ քաղաքը ամբողջությամբ կործանվել է: Կանզաս, Նեբրասկա և Այովա նահանգներում վնասված են էլեկտրահաղորդման գծերը: Հազարավոր կացարաններ առանց էլեկտրաէներգիայի են մնացել:













